Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Դրույթներ կոռուպցիայի դեմ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Դրույթներ կոռուպցիայի դեմ

Պայմանավորվող կողմերը երկուստեք կարևորում են պայքարը կոռուպցիայի դեմ, որը խոչընդոտում է պատշաճ կառավարմանը և զարգացման համար անհրաժեշտ միջոցների ճիշտ օգտագործմանը, նաև վտանգում է գնի և որակի վրա հիմնված արդար և բաց մրցակցությունը։ Այսպիսով Պայմանավորվող կողմերը հայտարարում են, իրենց՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը միավորելու նախաձեռնության մասին, մասնավորապես՝ ընդգծում են, որ ցանկացած առաջարկ, նվիրատվություն, վճարում, վարձատրություն կամ ցանկացած տեսակի օգուտ, անկախ նրանից, թե ում է դա տրված ուղղակիորեն կամ անուղղակի՝ նպատակ ունենալով օգտվել սույն Համաձայնագրի բաղադրիչներից, կամ դրա իրականացումից կընկալվի որպես ապօրինի գործողության կամ կոռուպցիայի դրսևորում։ Նմանօրինակ ցանկացած գործողություն իրավական հիմք կստեղծի սույն Համաձայնագիրը, գնման գործիքը չեղյալ համարելու կամ օրենքով նախատեսված ցանկացած այլ ուղղիչ միջոց ձեռնարկելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։