Հոդված 4. Իրավասու մարմիններ
Հոդված 4. Իրավասու մարմիններ
4.1. Ներքոնշյալ իրավասու մարմիններն իրավասու են կիրառել սույն Համաձայնագիրը`
ա) Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից`
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը
բ) Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն` ՇԶՀ-ն, որը գործում է
- Բեռնում տեղակայված իր կենտրոնակայանների միջոցով (Ղեկավար),
- իսկ արտակարգ իրավիճակներից տուժած տարածքում` գործող արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի միջոցով, որը ղեկավարում է խմբի ղեկավարը:
4.2. Վերը նշված իրավասու մարմինները կարող են անմիջականորեն հաղորդակցվել միմյանց հետ:
4.3. Սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված են վերը նշված իրավասու մարմինների, ինչպես նաև նրանց կողմից իրենց պարտականությունների իրականացման համար լիազորված այլ իրավասու մարմինների հասցեները, հեռախոսահամարները, ֆաքսի համարները և էլեկտրոնային հասցեները: Պայմանավորվող կողմերը պետք է հաղորդակցվեն միմյանց հետ 1-ին հավելվածում նշված դիվանագիտական ուղիներով: