Հոդված 5. Աջակցության նախաձեռնումը
Հոդված 5. Աջակցության նախաձեռնումը
5.1. Արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքում որոշվում է 4-րդ հոդվածի առաջին մասում նշված իրավասու մարմինների փոխհամաձայնությամբ:
5.2. Արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի տեղակայումը պետք է իրականացվի հնարավորինս արագ և հիմնված լինի Հայաստանի Հանրապետության Կառավարության վրա: Դիմումը և դրա ընդունումը դիվանագիտական ուղիներով պետք է հասցեագրվեն 1-ին հավելվածում նշված իրավասու մարմիններին:
5.3. Համաձայն 8-րդ հոդվածի` ՇԶՀ-ն հնարավորինս արագ պետք է Դիմող կողմի իրավասու մարմիններին տրամադրի անձնակազմի (արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի և ՇԶՀ կողմից լիազորված հաստատությունների), սարքավորումների և անձնական օգտագործման իրերի նախնական ամբողջական ցուցակը, որն Աջակցող կողմը խնդրում է ներմուծել` տեղակայման գործընթացն ավարտին հասցնելու համար: Միևնույն ժամանակ, ՇԶՀ-ն պետք է սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տեղեկացնի նախատեսվող տրանսպորտային ուղիների մասին: