Հոդված 2. Համաձայնագրի շրջանակները
Հոդված 2. Համաձայնագրի շրջանակները
Սույն Համաձայնագիրը վերաբերում է արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության կողմից տրամադրած ցանկացած տեսակի աջակցությանը: Աջակցությունը ենթադրում է ցանկացած տեսակի տեղակայման գործընթաց աղետի օրը (օրերի ընթացքում), արտակարգ իրավիճակների ընթացքում և վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս: Նշված ժամանակահատվածից դուրս ցանկացած տեսակի Աջակցություն չի կարգավորվում սույն Համաձայնագրով: Աջակցություն կարող է ցուցաբերվել վերականգնողական աշխատանքների և պատրաստվածությանն ուղղված աշխատանքների ընթացքում, որոնք կկարգավորվեն նախագծերի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերով:
Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև ՇԶՀ-ի կողմից լիազորված հաստատությունների նկատմամբ, որոնք արտակարգ իրավիճակներում աջակցում են Շվեյցարիայի Համադաշնության Կառավարությանը: