Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Ուժի մեջ մտնելը և վավերականությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Ուժի մեջ մտնելը և վավերականությունը

16.1 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի՝ ազգային օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամիս հետո և գործում է հինգ տարի ժամանակով, որը կարող է երկարաձգվել:

16.2 Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի՝ այդպիսի մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու օրվանից երեք ամիս հետո:

Կատարված է Երևան քաղաքում 2008 թ. դեկտեմբերի 8-ին երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն և անգլերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են։

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Հավելված 1՝ Հաղորդակցման հասցեները

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Պուշկինի փ. 25

0010 Երևան, Հայաստանի Հանրապետություն

+374 10 530432 (հեռ./ֆաքս)

Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն

Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության

գործակալություն (ՇԶՀ)

Շվեյցարիայի հումանիտար օգնության միություն (ՇՀՕՄ)

Sägestrasse 77 Köniz

3003 Berne

Switzerland

+41 31 322 31 24 (tel)

+41 31 324 16 94 (fax)

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մայիսի 2-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։