Հոդված 3. Սահմանումներ
Հոդված 3. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի շրջանակներում հետևյալ արտահայտություններն ունեն հետևյալ իմաստը`
Դիմող կողմ` Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Աջակցող կողմ` Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն
Պայմանավորվող կողմեր` Հայաստանի Հանրապետության Կառավարություն և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարություն
Արտակարգ իրավիճակներից տուժած վայր` Հայաստանի Հանրապետության տարածքում
գտնվող վայր, որը տուժել է արտակարգ
իրավիճակից և որը Դիմող կողմի կարծիքով օժանդակության կարիք ունի.
Արտակարգ իրավիճակների և վերականգնողական խումբ` Արտակարգ իրավիճակներից տուժած տարածքներ
և ուղարկող ՇԶՀԳ մասնագետներ, ովքեր Աջակցող
կողմի կարծիքով ունեն անհրաժեշտ բոլոր հմտությունները տեղակայման
տարածքում մասնագիտական և տեխնիկական
փորձագիտություն անցկացնելու համար.
Աջակցություն` Նշանակում է հետևյալ գործողությունները`
1. Կենսաապահովման միջոցառումներ
2. Աջակցություն տուժածներին (բժշկական օգնություն, ապաստարանի տրամադրում, ջրի և ջրագծերի ապահովում)
3. Վնասների գնահատում
4. Վերականգնման միջոցառումներ
Աջակցությունը տրամադրվում` անմիջականորեն` արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի կողմից, կամ անուղղակիորեն` ՇԶՀԳ-ի
կողմից լիազորված հաստատության կողմից,
կամ այլ կերպ.
Արտակարգ իրավիճակ` Հանկարծահաս բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրադրություն, ինչպիսիք են` բնական աղետները, ճգնաժամերը կամ լուրջ վթարները: Սույն Համաձայնագրի շրջանակներում արտակարգ իրավիճակը վերաբերում է հետևյալ ժամանակահատվածին` աղետի օրը ՉօրերըՃ, արտակարգ իրավիճակների ժամանակահատվածը և վերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակահատվածը: Այն կարող է ներառել նաև վերակառուցման ժամանակահատվածը և կանխարգելմանն ուղղված նախապատրաստական գործողությունների ժամանակահատվածը` հիմնվելով նախագծերի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերի վրա.
Սարքավորում` Նյութեր, հեռահաղորդակցության և անհատական սարքավորումներ` նախատեսված արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի համար.
Օգնության պարագաներ` Տուժած բնակչության համար նախատեսված սարքավորումներ և նյութեր.
Գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պահանջներ` Տեղում ձեռք բերված նյութեր և օգնության պարագաներ, որոնք անհրաժեշտ են տեղակայման և արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի համար, ինչպիսիք են` ծառայությունները ( այսինքն` թարգմանիչ), ապրանքները (այսինքն՝ փոխադրամիջոցներ, վառելիք, ջուր) և ընթացակարգերը (այսինքն` ներմուծում, ուղղորդում, կառավարում)` Դիմող կողմի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն: