Հոդված 8. Պարտականությունները արտակարգ իրավիճակներում
Հոդված 8. Պարտականությունները արտակարգ իրավիճակներում
տեղակայման ժամանակ
8.1. Սույն Համաձայնագիրը պարտավորեցնում է Պայմանավորվող կողմերին գործել հետևյալ կերպ`
1. Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր միջոցները` արդյունավետ, արագ և համապատասխան մակարդակի առաջարկություն երաշխավորելու համար:
2. Իրավասու մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` աջակցության` հնարավորինս կարճ ժամանակահատվածում արտակարգ իրավիճակներից տուժած տարածք հասնելը երաշխավորելու համար:
3. Պայմանավորվող կողմերը արտակարգ իրավիճակների և վերականգնողական խումբը, սարքավորումները, օգնության պարագաները և գործունեության համար անհրաժեշտ պահանջները կուղարկեն ցամաքային, օդային և ջրային տարածքներով այնպես, որ դրանք հնարավորինս արագ հասնեն արտակարգ իրավիճակից տուժած տարածք, ամենաարդյունավետ ճանապարհով և իրավիճակին համարժեք եղանակով:
8.2. Սույն Համաձայնագիրը պարտավորեցնում է Դիմող կողմին գործել հետևյալ կերպ`
1. Տեղակայման գործընթացի համակարգում. Դիմող կողմը պարտավոր է (այնքանով, որքանով այն ի վիճակի է գործել) համակարգել տեղակայման և աջակցության գործընթացները։
2. Աջակցող կազմակերպությունների համակարգում. Դիմող կողմը (այնքանով, որքանով այն ի վիճակի է գործել) համակարգում է աջակցող կազմակերպությունների գործողությունները՝ ինչպիսիք են ոչ կառավարական կազմակերպությունները, պետությունները և կազմակերպությունները։
3. Նյութերի համար անհրաժեշտ ձևակերպումների պահանջի վերացումը.
Դիմող կողմը պետք է ազատի ցուցաբերվող աջակցությունը ձևակերպումներից, հատկապես սարքավորումների և օգնության համար նախատեսված պարագաների համար սահմանվող ֆորմալ պահանջներից։ Դիմող կողմի իրավասու պաշտոնյաները պետք է երաշխավորեն Դիմող կողմի տարածք մարդկանց և սարքավորումների մուտքը և ելքը պետական սահմանում առանց խոչընդոտներ հանդիպելու։
4. Շների համար անհրաժեշտ ձևակերպումների պահանջի վերացումը. Դիմող կողմը պետք է ապահովի որոնողափրկարարական շների՝ երկրի տարածք դյուրին մուտք գործելն ու այնտեղից դուրս գալը։ Բոլոր անասնաբուժական պահանջները, ներառյալ շների ընդունման կարանտինը, պետք է վերացվեն:
5. Ներմուծված և վերաարտահանված նյութերի համար անհրաժեշտ ձևակերպումները. Դիմող կողմը պետք է ապահովի Հանրապետության տարածք սարքավորումների և օգնության պարագաների մուտքը, դրանց պահեստավորումը և վերաարտահանումը։
6. Անձանցից և նյութերի համար հարկերի և տուրքերի գանձման պահանջի վերացումը. Դիմող կողմը պետք է ազատի արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին, տեղակայման ժամանակ օգտագործվող բոլոր սարքավորումները, օգնության պարագաները բոլոր ուղղակի և անուղղակի հարկերից և տուրքերից, մաքսազերծումից և այլ վճարներից, ինչպիսիք են ներմուծման և արտահանման վճարները։
7. Կանխիկ գումարներից գանձվող հարկերի և տուրքերի պահանջի վերացումը. Դիմող կողմը պետք է ազատի արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին բոլոր մաքսային ընթացակարգերից, ուղղակի ու անուղղակի հարկերից և այլ վճարներից, ինչպիսիք են կանխիկ գումարի ներմուծման և արտահանման հետ կապված վճարները։
8. Թմրադեղերի հետ կապված ձևակերպումների պահանջի վերացումը. Սույն Համաձայնագրի շրջանակներում Դիմող կողմը չի դիտարկում թմրանյութերի ներմուծումը կամ տեղակայումից հետո դրանց չօգտագործված չափաբաժնի վերաարտահանումը որպես ներմուծում կամ արտահանում՝ թմրադեղերի մասին միջազգային համաձայնագրերի համաձայն։
9. Օդային տարածքի տրամադրում. Սույն Համաձայնագրի շրջանակներում Դիմող կողմը պետք է ապահովի իր երկրի օդային տարածքով Աջակցող կողմի տեղակայման համար օգտագործվող օդանավի թռիչքի իրավունքը։ Պետք է ապահովի արտակարգ իրավիճակից տուժած տարածքի մոտ գտնվող օդանավակայանում կամ Դիմող կողմի նշված վայրում, նույնիսկ եթե այն գտնվում է օդանավակայանի մաքսային գոտուց դուրս, թռիչք և վայրէջք կատարելու իրավունքը։ Տեղակայման ընթացքում Աջակցող կողմի օդանավը առանց մաքսային ձևակերպումների պետք է վայրէջք կատարի Դիմող կողմի տարածքում՝ օդանավերի ժամանակավոր ընդունման վերաբերյալ պայմանավորվածությունների համաձայն։
10. Սահմանի և ներմուծման վերահսկում. Դիմող կողմը պետք է օժանդակի օդանավակայաններում, նավամատույցում և ցանկացած այլ սահմանակետում, մաքսային կետում միգրացիոն, մաքսային, առողջապահական և գյուղատնտեսական վերահսկմանը։
11. Տարհանման իրավունք. Դիմող կողմը պետք է օժանդակի Աջակցության բոլոր փուլերին, ներառյալ Դիմող երկրի տարածք արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի թե անհատական, թե´ կոլեկտիվ մուտքը, այնտեղ գտնվելը, տարհանումը և ելքը, ինչպես նաև պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, ներառյալ համապատասխան սարքավորումների ապահովումը, ինչը արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին հնարավորություն կտա ամենաապահով և ամենաարդյունավետ ձևով իրականացնելու իր պարտականությունները։
12. Հեռահաղորդակցման համակարգերի օգտագործման իրավունքը. Դիմող կողմը պետք է ապահովի գոյություն ունեցող հեռահաղորդակցման միջոցների կամ հատուկ հաճախականության օգտագործումը, նաև դրանց միասնական օգտագործումը արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի կողմից, ինչպես նաև ապահովել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի կողմից արտակարգ իրավիճակների հեռահաղորդակցման համակարգի հիմնադրումը։
8.3. Սույն Համաձայնագիրը պարտավորեցնում է Աջակցող կողմին գործել հետևյալ կերպ՝
1. Արագ փոխադրումը. Աջակցող կողմը պետք է ապահովի արտակարգ իրավիճակից տուժած տարածք արագ փոխադրումը։
2. Անձնակազմի և նյութերի հայտարարագրումը. արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի ղեկավարը պետք է Դիմող կողմի տարածք մուտք գործելիս՝ սահմանին կամ վայրէջքին հաջորդած առաջին իսկ կետում, կամ հենց որ պահանջում է իրավասու պաշտոնյան անմիջապես հերթականությամբ ներկայացնի արտակարգ իրավիճակների և
3. վերականգնողական խմբի անձնակազմի անդամների կամ ՇԶՀ-ի կողմից արտոնագրված հաստատության, համապատասխան սարքավորումների և տրամադրված օգնության պարագաների ցանկը։ Անդամների տրամադրության տակ պետք է լինեն վավերական անհատական քարտեր, և յուրաքանչյուր շան հետ պետք է լինի վավերական պատվաստման վկայական։
4. Տրանսպորտային միջոցների հայտարարագրումը. Աջակցող կողմը տեղակայման ընթացքում ինքնաթիռ կամ այլ տրանսպորտային միջոց օգտագործելու որոշում կայացնելուց անմիջապես հետո այդ մասին տեղյակ կպահի Դիմող երկրի համապատասխան իրավասու մարմիններին՝ նշելով հետևյալ տվյալները՝ ինքնաթիռի տեսակը և գրանցման համարը, թռիչքի անձնակազմը, բեռը, թռիչքի և վայրէջքի ժամանակը, նախատեսած չվերթի և վայրեջքի վայրը։
5. Օգտագործումը և վերաարտահանումը. Բոլոր ներմուծված նյութերը, ներառյալ սարքավորումները, պետք է օգտագործվեն կամ, հակառակ դեպքում, վերաարտահանվեն տեղակայումից անմիջապես հետո։ Աջակցող կողմը պետք է երաշխավորի, որ ոչ մի սարքավորում, օգնության պարագա կամ այլ ներմուծված նյութ չի մնա երկրում կամ չի վաճառվի։
6. Թմրանյութերի ներմուծումը. Աջակցող կողմը պետք է թմրանյութեր ներմուծի միայն շտապ բժշկական օգնության նպատակով։ Միայն որակավորված բժշկական անձնակազմին պետք է թույլատրվի օգտագործել թմրանյութեր՝ համաձայն Շվեյցարիայում գործող իրավական չափանիշների։
8.4. Բաժին 8-ը պետք է նաև կիրառելի լինի տարհանման ենթակա մարդկանց նկատմամբ։ Աջակցող կողմը պետք է պարզի նրանց և նրանց վերաբերյալ տեղեկությունները հետագայում տրամադրի Դիմող կողմի իրավասու մարմիններին։