Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կողմերը զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների հայտնաբերման, հաշվառման, բարեկարգման և պահպանման, ինչպես նաև զոհված զինծառայողների աճյունների արտաշիրմման և դրանք հողին վերահանձնելու հետ կապված հարցերը կարգավորելիս ղեկավարվում են սույն Համաձայնագրով և այն Կողմի ազգային օրենսդրությամբ, որի տարածքում դրանք գտնվում են:

Կողմերը 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակի հավերժացման միջոցառումներն իրականացնելիս հաշվի են առնում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների ազգային, կրոնական և այլ ավանդույթները՝ ներառյալ գերեզմանաքարերին և հուշարձաններին կատարված մակագրությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։