Հոդված 7
Հոդված 7
Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, անժամկետ և անհատույց օգտագործելու համար ապահովում են հողակտորների հատկացումը գոյություն ունեցող և նոր բարեկարգվող զինվորական գերեզմանատների ու զինվորական հուշարձանների համար:
Կողմերը փոխադարձ շահագրգռվածության դեպքում միմյանց տեղեկացնում են նոր տարածքներում զինվորական գերեզմանատների բարեկարգման, զոհված զինծառայողների աճյունները հողին վերահանձնելու և զինվորական հուշարձանների տեղափոխման մասին: