Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Կողմերն իրենց վրա են վերցնում իրենց տարածքներում գտնվող զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների պահպանման և խնամքի համար կատարվող ծախսերը:

Յուրաքանչյուր Կողմ, փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, իր հաշվին կարող է կատարել նաև այլ Կողմերի տարածքներում գտնվող զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների բարեկարգման և պահպանման աշխատանքներ: Այսպիսի գործունեության ֆինանսավորման հարցերը սահմանվում են Կողմերի առանձին պայմանավորվածություններով:

Զոհված զինծառայողների և պատերազմի քաղաքացիական զոհերի աճյունների արտաշիրմման, տեղափոխման, հողին վերահանձնման, ինչպես նաև զինվորական գերեզմանատների, այդ թվում` նոր հայտնաբերվածների բարեկարգման համար ծախսերն իր վրա վերցնում է այն Կողմը, որի խնդրանքով կամ որոշմամբ կատարվում են այդ աշխատանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։