Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1941-1945 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործված ներքոհիշյալ հասկացությունները նշանակում են.

հիշատակի հավերժացում - գործունեություն, որն ուղղված է զոհված զինծառայողների, նրանց արիության և հերոսության նկատմամբ հարգալից վերաբերմունքի պահպանմանը, անմիջականորեն կապված է զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների բարեկարգման, պահպանության և խնամքի, զինվորական չհաշվառված գերեզմանատների և, հետագայում այդ հիմքի վրա տվյալների էլեկտրոնային բազա ստեղծելու նպատակով, զոհված զինծառայողների անձնական տվյալների հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքների անցկացման հետ, ինչպես նաև՝ Կողմերի ազգային օրենսդրություններով նախատեսված լրացուցիչ միջոցառումների իրականացում.

զոհված զինծառայողներ - նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ, ովքեր մտնում էին ԽՍՀՄ զինված ուժերի, պարտիզանական ջոկատների և այլ՝ ընդհատակյա հակաֆաշիստական կազմավորումների մեջ, թիկունքի աշխատավորներ, ովքեր զոհվել և թաղվել են 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների ընթացքում, գերության մեջ, ինչպես նաև նրանք, ովքեր այդ ամենի հետևանքով մահացել են հիվանդանոցներում, այդ թվում՝ նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ Կողմերի տարածքներում.

զինվորական գերեզմանատներ - զոհված զինծառայողների հուղարկավորության վայրեր, ներառյալ անհատական և եղբայրական գերեզմանները, գերեզմանոցները կամ գերեզմանոցների հատվածները` Կողմերի տարածքներում.

զինվորական հուշարձաններ - 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հետ կապված՝ հուշային և այլ շինություններ, հուշարձաններ, հուշակոթողներ, հիշատակի վայրեր, տարածքներ և օբյեկտներ, որոնք գտնվում են Կողմերի տարածքներում.

չհաշվառված զինվորական գերեզմաններ - զինծառայողների և պատերազմի քաղաքացիական զոհերի հուղարկավորման (զոհվելու) վայրեր, որոնք գրանցված չեն Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան.

զինվորական գերեզմանների բարեկարգում - հուղարկավորման վայրերի սահմանների նշում և հուշանշանների, գերեզմանաքարերի, հուշարձանների կամ այլ հուշային կառուցվածքների տեղադրում կամ դրանց վերականգնում ու նորոգում, ինչպես նաև այլ անհրաժեշտ միջոցառումներ.

զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների պահպանություն և խնամք - զինվորական գերեզմանատների և զինվորական հուշարձանների պահպանության ապահովում, դրանց պահպանություն պատշաճ կարգով.

որոնողական աշխատանք - զինվորական չհաշվառված գերեզմանատների և հայրենիքի պաշտպանության ընթացքում անհայտ կորածների կամ հողին չհանձնված աճյունների հատնաբերման` հետագայում հուղարկավորության միջոցով հիշատակը հավերժացնելու ձև, ինչպես նաև զոհվածների և անհայտ կորածների անունների վերականգնում` նրանց հիշատակը հավերժացնելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։