Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ԱՊՀ մասնակից յուրաքանչյուր պետության միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:

Սույն Համաձայնագիրը միացող պետության համար ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Կատարված է Դուշանբե քաղաքում 2011 թվականի սեպտեմբերի 3-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

Հայաստանի Հանրապետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. դեկտեմբերի 30-ին

Հայտարարություն

1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին Համաձայնագրի վերաբերյալ Մոլդովայի Հանրապետության

3-ը սեպտեմբերի, 2011 թ. ք. Դուշանբե

«Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված ֆինանսական ծախսերը կիրականացվեն Մոլդովայի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

/ստորագրություն/

Մարիան Լուպու

Մոլդովայի Հանրապետության Նախագահի

Ժամանակավոր պաշտոնակատար

Ուկրաինայի Վերապահումը

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 6-րդ կետի առնչությամբ

«1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին Համաձայնագրի վերաբերյալ»

ք. Դուշանբե 3-ը սեպտեմբերի, 2011 թ.

«Բացառությամբ 14-րդ հոդվածի առաջին պարբերության»:

Ուկրաինայի Նախագահ /ստորագրություն/ Վ. Ֆ. Յանուկովիչ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։