Հոդված 12
Հոդված 12
1. Կողմերից յուրաքանչյուրը իրավասու է ամբողջովին կամ մասամբ կասեցնելու սույն Համաձայնագրի առանձին դրույթները, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության, հասարակական կարգի ապահովման կամ իր պետության բնակչության առողջության պահպանության համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցները ձեռնարկելու և դրանք վերացնելու մասին Կողմերը միմյանց անհապաղ տեղեկացնում են դիվանագիտական ուղիներով:
3. Սույն Համաձայնագրի գործողության լրիվ կամ մասնակի դադարեցումը չի տարածվում Կողմերից մեկի պետության տարածքում սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան գտնվող Կողմերի պետությունների քաղաքացիների գտնվելու կարգի վրա: