Հոդված 2
Հոդված 2
1. Կողմերի պետությունների քաղաքացիները, սույն Համաձայնագրի իմաստով, կարող են մուտք գործել, դուրս գալ, տեղաշարժվել և տարանցմամբ անցնել Կողմերի պետությունների տարածքով` հետևյալ փաստաթղթերով.
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար.
- դիվանագիտական անձնագիր,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (օտարերկրյա պետություններում վավերականության նշումով),
- Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար):
բ) Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների համար.
- դիվանագիտական անձնագիր,
- ծառայողական անձնագիր,
- Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,
- նավաստու անձնագիր (նավային դերի կամ դրանից քաղվածքի առկայության դեպքում),
- Ղազախստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Ղազախստանի Հանրապետություն վերադարձի համար):
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակմամբ միմյանց ժամանակին կտեղեկացնեն արտասահման մեկնելու համար վավերական նոր փաստաթղթեր գործածության մեջ դնելու, ինչպես նաև գործող փաստաթղթերում փոփոխություններ կատարելու մասին և կփոխանակեն դրանց նմուշները: