Հոդված 3
Հոդված 3
1. Դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող և դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ դիվանագիտական առաքելության կամ դրա ներկայացուցչության կարգավիճակ ունեցող և մյուս Կողմի պետության տարածքում գտնվող միջազգային կազմակերպության աշխատակից հանդիսացող` մի Կողմի պետության քաղաքացիները իրենց ծառայողական պարտականությունների կատարման ողջ ժամանակահատվածում կարող են մուտք գործել, դուրս գալ և գտնվել այդ պետության տարածքում առանց մուտքի վիզայի:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները տարածվում են նաև նշված անձանց` նրանց հետ բնակվող ընտանիքի անդամների նկատմամբ` անկախ նրանց կողմից օգտագործվող անձնագրերի տեսակից: