Հոդված 1
Հոդված 1
1. Մի Կողմի պետության քաղաքացիները, այդ թվում` երրորդ պետություններում մշտապես բնակվողները կամ ժամանակավորապես գտնվողները, կարող են արտասահման մեկնելու համար վավերական փաստաթղթերի հիման վրա, առանց մուտքի վիզայի, մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում իննսուն օր ժամկետով` հաշված մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կեցության ժամկետը կարող է երկարաձգվել` համաձայն Կողմերից յուրաքանչյուրի պետության ազգային օրենսդրության: