Հոդված 13
Հոդված 13
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին: Այդ դեպքում Համաձայնագիրն ուժը կորցնում է այդպիսի ծանուցումը ստանալու օրվանից իննսուներորդ օրը:
Կատարված է 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանա քաղաքում, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կանդրադառնան ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. ապրիլի 28-ին: