Հոդված 4
Հոդված 4
1. Մի Կողմի պետության քաղաքացիները, որոնք մուտք են գործում մյուս Կողմի պետության տարածք ավելի, քան իննսուն օր ժամկետով, պարտավոր են ունենալ ընդունող պետության մուտքի վիզա:
2. Մի Կողմի պետության քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են մյուս Կողմի պետության տարածքում, կարող են մեկնել այդ պետության տարածքից և հետ վերադառնալ առանց մուտքի վիզայի, եթե նրանք ունեն իրենց մշտական բնակությունը հաստատող փաստաթղթեր:
3. Մի Կողմի պետության քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են մյուս Կողմի պետության տարածքում, կարող են մշտական բնակության մեկնել արտասահման` համաձայն բնակության երկրի օրենսդրության: