Հոդված 8
Հոդված 8
1. Մի Կողմի պետության քաղաքացիները, որոնք մյուս Կողմի պետության տարածքում կորցրել են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված փաստաթղթերը, պետք է այդ մասին անհապաղ իրազեկեն կեցության պետության իրավասու մարմիններին, որոնք տրամադրում են փաստաթղթերի կորստյան հայտարարությունը հաստատող տեղեկանք:
Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց նրանց քաղաքացիության պետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները տրամադրում են արտասահման մեկնելու համար վավերական նոր փաստաթուղթ: