Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրում օգտագործվող եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունը.

արժութային օրենսդրություն - ԱՊՀ մասնակից պետությունների օրենքներ և այլ նորմատիվ իրավական ակտեր, որոնք սահմանում են արժութային կարգավորման և արժութային վերահսկողության նորմերը և սկզբունքները,

երրորդ երկրներ - պետություններ, որոնք սույն Համաձայնագրին մասնակից պետություններ չեն,

արժութային սահմանափակումներ - արժութային օրենսդրությամբ սահմանված՝ արժութային գործողությունների նկատմամբ սահմանափակումներ, որոնք արտահայտված են ուղղակի արգելման, ծավալների, քանակների և կատարման ժամկետների սահմանափակման, վճարման արժույթների որոշման, դրանց անցկացման հատուկ թույլտվությունների ստացման պահանջների սահմանման (լիցենզիա), իրականացվող գործողության ամբողջ գումարի կամ դրա մասի պահեստավորման, ինչպես նաև սահմանափակումներ` կապված սույն Համաձայնագրի մասնակից պետությունների և երրորդ երկրների տարածքներում հաշիվների բացման և վարման հետ,

արժութային գործողություններ - գործողություններ` թվարկված սույն Համաձայնագրի 11-րդ և 12-րդ հոդվածներում,

ազատականացման միջոցներ - միջոցներ, որոնց արդյունք է հանդիսանում արժութային գործողությունների նկատմամբ սույն Համաձայնագրին մասնակից պետությունների ռեզիդենտների, ինչպես նաև երրորդ երկրների ռեզիդենտների արժութային սահմանափակումների թուլացումը կամ վերացումը,

Միջպետական արժութային կոմիտե - ԱՊՀ մարմին՝ Միջպետական արժութային կոմիտեի մասին 1995 թ. մայիսի 26-ի Համաձայնագրի հետ համապատասխանությամբ ստեղծված:

Այլ եզրույթները, որոնք օգտագործվում են սույն Համաձայնագրում, կիրառվում են այն իմաստներով, որոնք սահմանված են սույն Համաձայնագի մասնակից պետությունների օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։