Հոդված 1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքը
Հոդված 1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքը
1. Մասնակից պետությունները, իրենց իրավազորության շրջանակներում, ապահովում են տեղական ինքնակառավարման մարմինների գործերին յուրաքանչյուրի մասնակցության իրավունքը:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցության իրավունք նշանակում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և պարտականությունների իրականացումը որոշելու կամ դրանց վրա ազդելու ձգտման իրավունքը:
3. Այդ իրավունքի իրականացմանը նպաստելու միջոցները սահմանվում են օրենքով: Առանց անարդարացիորեն խտրական մոտեցում ցուցաբերելու որևէ անձի կամ խմբի նկատմամբ՝ օրենքով կարող են սահմանվել կոնկրետ միջոցներ տարբեր հանգամանքների կամ մարդկանց կատեգորիաների համար: Համաձայն Կողմի՝ Սահմանադրության ներքո ստանձնած և (կամ) միջազգային պարտավորությունների` օրենքով կարող են, մասնավորապես, սահմանվել միջոցներ` կոնկրետ միայն ընտրողների համար:
4.1. Յուրաքանչյուր Կողմ օրենքով ճանաչում է իր քաղաքացիների իրավունքը՝ մասնակցելու, որպես քվեարկողներ կամ թեկնածուներ, այն տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդի կամ ժողովի անդամների ընտրությանը, որտեղ նրանք բնակվում են:
4.2. Օրենքով նաև ճանաչվում է այլ անձանց այդպիսի մասնակցության իրավունքը, եթե Կողմը, իր սահմանադրական կարգին համապատասխան, այդպես է որոշում, կամ եթե դա համապատասխանում է Կողմի միջազգային իրավական պարտավորություններին:
5.1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքի մասով ցանկացած ձևական պահանջ, պայման կամ սահմանափակում սահմանվում է օրենքով և համապատասխանում է Կողմի միջազգային իրավական պարտավորություններին:
5.2. Օրենքով սահմանում են այնպիսի ձևական պահանջներ, պայմաններ և սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են՝ ապահովելու համար, որ մասնակցության իրավունքի իրականացումը չվնասի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման ազնվությունը՝ էթիկայի տեսանկյունից, և թափանցիկությունը:
5.3. Արդյունավետ քաղաքական ժողովրդավարություն իրականացնելու, ժողովրդավարական հասարակության մեջ հանրային անվտանգությունը պահպանելու կամ Կողմի՝ իր միջազգային իրավական պարտավորությունների պահանջները կատարելու համար, պետք է անհրաժեշտ լինեն այլ ձևական պահանջներ, պայմաններ կամ սահմանափակումներ: