Հոդված 7. Ծանուցումները
Հոդված 7. Ծանուցումները
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ծանուցում է.
ա) սույն Արձանագրությունը ստորագրելու ցանկացած դեպքի,
բ) վավերացման, ընդունման կամ հաստատման մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,
գ) 5-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,
դ) 3-րդ հոդվածի դրույթները կիրառելիս ստացված ցանկացած ծանուցման,
ե) սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ուտրեխտում 2009 թվականի նոյեմբերի 16-ին՝ անգլերենով և ֆրանսերենով, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետությանը:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013 թ. սեպտեմբերի 1-ին։