Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Մասնակցության իրավունքի իրականացման միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Մասնակցության իրավունքի իրականացման միջոցները

1. Կողմերը ձեռնարկում են բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքը կյանքի կոչելու համար:

2. Մասնակցության իրավունքի իրականացման միջոցները ներառում են՝

i. լիազորել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հնարավորություն ընձեռել, խրախուսել և նպաստել սույն Արձանագրության մեջ ամրագրված մասնակցության իրավունքի իրականացմանը,

ii. ապահովել`

ա) մարդկանց ներգրավման ընթացակարգերի սահմանումը, որոնք կարող են ներառել խորհրդատվական գործընթացներ, տեղական հանրաքվեներ և խնդրագրեր, իսկ եթե տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության ներքո գտնվող տարածքում բնակչության թիվը մեծ է և (կամ) այն ընդգրկում է աշխարհագրական մեծ տարածք՝ մարդկանց այնպիսի մակարդակով ներգրավելուն ուղղված միջոցներ, որոնք ավելի մոտ են նրանց,

բ) Կողմի սահմանադրական կարգին և միջազգային իրավական պարտավորություններին համապատասխան՝ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական փաստաթղթերին հասանելիության ընթացակարգերի սահմանումը,

գ) այնպիսի միջոցների սահմանումը, որոնք ուղղված են մասնակցության որոշակի դժվարությունների հանդիպող մարդկանց կատեգորիաների կարիքների բավարարմանը,

դ) մեխանիզմների և ընթացակարգերի սահմանումը` քննարկելու և արձագանքելու տեղական ինքնակառավարման մարմինների ու տեղական հանրային ծառայությունների վերաբերյալ ստացված բողոքներին և առաջարկներին,

iii. խրախուսել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը՝ սույն Արձանագրությամբ ամրագրված մասնակցության իրավունքին աջակցման և իրականացման համար:

3. Ընթացակարգերը, միջոցները և մեխանիզմները կարող են տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր կատեգորիաների համար տարբեր լինել` հաշվի առնելով նրանց չափերը և իրավասությունները:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքի կյանքի կոչման համար ձեռնարկվելիք միջոցների հետ կապված պլանավորման և որոշումների կայացման գործընթացներում տեղական ինքնակառավարման մարմինները խորհրդատվություն են ստանում, որքանով դա հնարավոր է, պատշաճ ժամանակին և եղանակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։