Հոդված 4. Տարածքային կիրառելիությունը
Հոդված 4. Տարածքային կիրառելիությունը
1. Յուրաքանչյուր պետություն կարող է, ստորագրման ժամանակ կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս, նշել այն տարածքը կամ տարածքները, որի (որոնց) նկատմամբ կիրառվում է սույն Արձանագրությունը:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է, ցանկացած ավելի ուշ ամսաթվին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարության միջոցով, սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարությունում նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդպիսի տարածքի համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու ամսաթվից հետո եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված՝ որևէ տարածքի մասով ցանկացած հայտարարություն կարելի է հետ վերցնել՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու ամսաթվից հետո վեցամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: