Հոդված 3. Մարմինները, որոնց նկատմամբ կիրառվում է Արձանագրությունը
Հոդված 3. Մարմինները, որոնց նկատմամբ կիրառվում է Արձանագրությունը
Սույն Արձանագրությունը կիրառվում է Կողմի տարածքում գործող տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր կատեգորիաների նկատմամբ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր պետություն կարող է, վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս, նշել տեղական կամ տարածքային մարմինների այն կատեգորիաները, որոնց այն մտադիր է ընդգրկել Արձանագրության գործողության ոլորտում, կամ այն կատեգորիաները, որոնց այն նախատեսում է հանել դրա գործողության ոլորտից: Կողմը կարող է նաև, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հետագայում ծանուցելով, Արձանագրության գործողության ոլորտում ընդգրկել նաև տեղական կամ տարածքային մարմինների այլ կատեգորիաներ։