Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը

1. Սույն Արձանագրությունը բաց է Խարտիան ստորագրած՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը, եթե այն կամ զուգահեռաբար կամ նախկինում չի վավերացրել, ընդունել կամ հաստատել Խարտիան: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

2. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսաթվից հետո եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի ութ անդամ պետություններ տվել են իրենց համաձայնությունն առ այն, որ Արձանագրությունը պարտադիր է իրենց համար՝ 1-ին պարբերության դրույթներին համապատասխան։

3. Ցանկացած պետության համար, որը հետագայում իր համաձայնությունն է տալիս առ այն, որ Արձանագրությունը պարտադիր է իր համար, սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվից հետո եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։