Հոդված 26. Կարճատև օգտագործման համար ձայնագրության կամ տեսագրության պատրաստումը և ազատ օգտագործումը հեռարձակող կազմակերպության կողմից
Հոդված 26. Կարճատև օգտագործման համար ձայնագրության կամ տեսագրության պատրաստումը և ազատ օգտագործումը հեռարձակող կազմակերպության կողմից
1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի առանց հեղինակի համաձայնության և հավելյալ վարձատրության կարճատև օգտագործման համար կատարելու ձայնագրություն կամ տեսագրություն այն ստեղծագործությունից, որի համար ստացել է հեռարձակման իրավունք, եթե տվյալ հեռարձակող կազմակերպությունն այդ ձայնագրությունը կամ տեսագրությունը կատարում է իր տեխնիկական միջոցներով և իր հաղորդումների համար:
2. Հեռարձակող կազմակերպությունը պարտավոր է նման ձայնագրության կամ տեսագրության ստեղծումից 6 ամիս անց ոչնչացնել այն, եթե այդ կարճատև օգտագործման ձայնագրության կամ տեսագրության հետագա օգտագործումը համաձայնեցված չէ ստեղծագործության հեղինակի հետ:
3. Կարճատև օգտագործման ձայնագրությունը կամ տեսագրությունն առանց ստեղծագործության հեղինակի համաձայնության կարող է պահպանվել պաշտոնական արխիվներում, եթե դա բացառապես վավերագրական բնույթի է: