Գլուխ 6 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 71. Օտարերկրյա անձանց իրավունքները
Հոդված 71. Օտարերկրյա անձանց իրավունքները
Օտարերկրյա պետությունների քաղաքացիները կամ ռեզիդենտները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով, օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ռեզիդենտներին հավասար: