Գլուխ 3 · ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հոդված 52. Հարակից իրավունքների ծագման պայմանները և այդ իրավունքների մասին ծանուցումը
Հոդված 52. Հարակից իրավունքների ծագման պայմանները և այդ իրավունքների մասին ծանուցումը
1. Հարակից իրավունքների ծագման և իրագործման համար գրանցման կամ որևէ այլ գործողության կատարում չի պահանջվում:
2. Հնչյունագիր արտադրողների հարակից իրավունքների մասին ծանուցելու նպատակով ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի կամ դա պարունակող տուփի վրա կարող է դրվել հարակից իրավունքների պահպանության նշանը, որը կազմված է՝
ա) շրջանագծի մեջ վերցված լատինական «P» տառից.
բ) հարակից իրավունքների իրավատիրոջ անունից կամ անվանումից.
գ) հնչյունագրի առաջին լույսընծայման տարեթվից: