Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 4. Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները

1. Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն՝

ա) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.

բ) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը: Օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի արտահայտման ձևը ստեղծագործական աշխատանքի արդյունք է.

գ) պաշտոնական փաստաթղթերը՝ իրավական ակտերը, պայմանագրերը և դրանց պաշտոնական թարգմանությունները.

դ) պաշտոնական խորհրդանիշերն ու նշանները (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ).

ե) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը.

զ) առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։

2. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:

(4-րդ հոդվածը լրաց. 30.09.13 ՀՕ-106-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։