ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 22 · ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 126. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունքը և ժամկետները
Հոդված 126. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունքը և ժամկետները
1. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները, ինչպես նաև դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավվելու մասին հայցադիմում ներկայացրած և չներգրավված անձինք կամ այն անձինք, որոնց իրավունքներին առնչվում է վարչական դատարանի ընդունած միջանկյալ դատական ակտը:
2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ վարչական դատարան բողոք կարող է բերվել այն ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում: