Հոդված 9. Ընտանեկան նպաստ ստանալու համար դիմելը
Հոդված 9. Ընտանեկան նպաստ ստանալու համար դիմելը
1. Ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ` տարածքային մարմին):
2. Դիմողը ներկայացնում է ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանների մասին հավաստի և ամբողջական տեղեկություններ:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված տվյալները փոխվելու դեպքում այդ մասին դիմողը տեղյակ է պահում տարածքային մարմին՝ փոփոխության օրվանից սկսած՝ 30-օրյա ժամկետում, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Դիմողը նախորդ դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին դիմում է տարածքային մարմին՝ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված տվյալները հավաստող փաստաթղթեր ներկայացնելու համար: