Հոդված 8. Ընտանիքի անապահովության գնահատումը և ընտանեկան նպաստի տրամադրման հիմքը
Հոդված 8. Ընտանիքի անապահովության գնահատումը և ընտանեկան նպաստի տրամադրման հիմքը
1. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանները բնութագրող ցուցանիշների հիման վրա:
2. Ընտանիքը սույն օրենքի իմաստով միևնույն բնակության վայրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող քաղաքացիների սոցիալական փոքր խումբն է, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և ունեն ընդհանուր բյուջե, ինչպես նաև միայնակ բնակվող քաղաքացին:
3. Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ ընտանիքի աղքատությունը բնութագրող ցուցանիշներն ընտրվում են՝ հաշվի առնելով տնային տնտեսությունների բյուջեների ընտրանքային հետազոտությունների տվյալները:
4. Ընտանեկան նպաստ նշանակվում է այն աղքատ ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ընտանիքի անապահովության սահմանային միավորից:
5. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: