Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ

Հոդված 22. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգն ու չափը

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգն ու չափը

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում.

բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

գ) տեղեկանք բնակության վայրից.

դ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը.

ե) ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

զ) երեխայի և ծնողի կամ խնամակալի սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:

3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(22-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-105-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։