Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 11. Միանվագ դրամական օգնությունը
Հոդված 11. Միանվագ դրամական օգնությունը
Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներին տրամադրվում է՝
ա) միանվագ դրամական օգնություն (այսուհետ՝ միանվագ օգնություն)՝
- ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում,
- ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում,
- ընտանիքի անդամի մահվան դեպքում.
բ) հրատապ օգնություն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում: