Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 20. Ընտանեկան նպաստի և միանվագ օգնության չափն ու նշանակման կարգը
Հոդված 20. Ընտանեկան նպաստի և միանվագ օգնության չափն ու նշանակման կարգը
1. Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի մինչև 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելումը:
2. Ընտանիքի մինչև 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի մինչև 18 տարին չլրացած անդամների թվից:
3. Ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը, ընտանեկան նպաստի և միանվագ օգնության նշանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: