Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 29

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 29.

Հարկ վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև սույն օրենքի 23-27, 28.5 և 31 հոդվածների համաձայն հաշվարկված հարկային պարտավորությունները և սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված վնասի հատուցման գումարները բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն օրենքի 23 հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23 հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:

Սույն օրենքի 26 հոդվածով նախատեսված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները և սույն օրենքի 26 հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված վնասի հատուցման գումարները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

Սույն օրենքի 28 հոդվածով նախատեսված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով: Օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման մասին որոշման շրջանակներում իրականացված միևնույն օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում արձանագրված բոլոր խախտումները դիտվում և քննարկվում են նույն վարչական վարույթի շրջանակներում` որպես խախտման փաստ արձանագրելու մեկ դեպք:

Սույն օրենքի 25.2 հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածով սահմանված կարգով իրականացված չափագրման արդյունքներով հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

Սույն հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններին համապատասխան ակտով առաջադրված գումարը վճարվում է այն ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:

(29-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-484-Ն, 26.12.08 ՀՕ-253-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-181-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն, 19.12.12 ՀՕ-237-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։