Հոդված 10
Հոդված 10
Սույն Համաձայնագրի կիրառումը
1. Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն ինչպես այն ներդրումների նկատմամբ, որոնք մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը իրականացվել են որևէ Պայմանավորվող կողմի տարածքում, համաձայն վերջինիս օրենսդրության, այնպես էլ դրանից հետո կատարված ներդրումների նկատմամբ:
2. Սույն Համաձայնագիրը չի կիրառվում ներդրումների հետ կապված որևէ վեճի կամ բողոքի դեպքում, որը ծագել կամ լուծվել է մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: