Հոդված 9
Հոդված 9
Այլ կանոնների կիրառումը և հատուկ համաձայնագրեր
1. Եթե ազգային օրենսդրությամբ կամ միջազգային համաձայնագրերով գոյություն ունեցող կամ հետագայում Պայմանավորվող կողմերի կողմից ստորագրվելիք համաձայնագրում նախատեսվում է ընդհանուր կամ հատուկ կանոն, որը Պայմանավորվող կողմերից մեկի ներդրողին հնարավորություն է տալիս օգտվել առավել բարենպաստ ռեժիմից, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա այդ առավել բարենպաստ կանոնը գերակայում է սույն համաձայնագրի նկատմամբ:
2. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի(ների) միջև կնքված հատուկ համաձայնագրերի համաձայն իրականացված ներդրումները կկարգավորվեն սույն Հանաձայնագրի և այդ հատուկ համաձայնագրի դրույթներով: