Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ պետք է ապահովի արդար և հավասար պայմաններ և բացառի որևէ անհիմն կամ խտրական միջոցառում՝ կապված ներդրումների կատարման, ընդլայնման, գործառման, կառավարման, օգտագործման, օտարման կամ տնօրինման այլ ձևերի հետ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կտրամադրի այնպիսի պայմաններ, որոնք կլինեն ոչ պակաս բարենպաստ, քան այն պայմաններն են, որոնք կիրառում են սեփական կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ, և որը նշված պայմաններից առավել բարենպաստ է:

3. Այնուամենայնիվ, այդ պայմանները չեն վերաբերում այն արտոնություններին, որոնք մի Պայմանավորվող կողմը տրամադրում է երրորդ պետության ներդրողներին՝ մաքսային, ազատ առևտրի գոտի, տնտեսական միություն կամ այլ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններ հիմնող համաձայնագրերի համաձայն, ինչպես նաև հարկային համաձայնագրերի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։