Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող տարաձայնությունների կարգավորումը

1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը հնարավորության սահմաններում կլուծեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

2. Բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով երեք ամսվա ընթացքում կարգավորման անհնարինության դեպքում տարաձայնության առարկան պետք է ներկայացվի սույն հոդվածի համաձայն ստեղծված դատարանին:

3. Յուրաքանչյուր մասնավոր դեպքի համար միջնորդ դատարանը կստեղծվի հետևյալ կերպ: Վեճի կարգավորման համար պահանջագրի ստացումից հետո երեք ամսվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի դատարանի մեկ անդամ: Այս երկու անդամները փոխհամաձայնությամբ ընտրում են երրորդ երկրի քաղաքացի, որը, երկու Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, կնշանակվի դատարանի նախագահ (այսուհետ՝ Նախագահ): Նախագահը պետք է նշանակվի 40 օրվա ընթացքում՝ սկսած միջնորդ դատարանի երկու անդամներից վերջինի նշանակման պահից:

4. Եթե սույն հոդվածի երրորդ կետում նշված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է խնդրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահին՝ կատարել նշանակում(ներ): Եթե ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ այն երկրի քաղաքացի, որի հետ Պայմանավորվող կողմերից թեկուզև մեկը որևէ դիվանագիտական հարաբերություն չունի, կամ եթե որևէ այլ պատճառով նա չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա նշանակում(ներ) կատարելու համար խնդրանք կներկայացվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի փոխնախագահին: Իսկ եթե փոխնախագահը նույնպես հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե նա նույնպես որևէ պատճառով չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա նշանակումներ կատարելու համար կհրավիրվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի այլ անդամ, ում պաշտոնը հաջորդում է վերոհիշյալ անձանց պաշտոններին, և նա չի հանդիսանում որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի:

5. Դատարանը սահմանում է իր ընթացակարգերի կանոնները: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Դատարանը վեճերը կլուծի սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, որոնք կմեկնաբանվեն և կկիրառվեն ըստ միջազգային իրավունքի կանոնների: Դատարանի կայացրած վճիռը վերջնական է և պարտադիր Պայմանավորվող կողմերի համար:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է միջնորդ դատարանում իր ներկայացուցչության հետ կապված բոլոր ծախսերը: Դատարանի ծախսերը հավասարապես բաշխվում են Պայմանավորվող կողմերի միջև: Միջնորդ դատարանը կարող է, այնուամենայնիվ, որոշել, որ ծախսերի մեծ մասը կրի Պայմանավորվող կողմերից մեկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։