Հոդված 12
Հոդված 12
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից վավերագրերի փոխանակումից մեկ ամիս հետո: Սույն Համաձայնագիրը գործում է տասը տարի ժամկետով:
2. Եթե Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չներկայացնի գրավոր ծանուցում այն դադարեցնելու պահանջով, ապա Համաձայնագրի գործողության ժամկետը ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի ևս 10 տարով: Տվյալ դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ այդ մասին Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով ծանուցելով մյուս Կողմին:
3. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամկետը, սույն Համաձայնագրի 1-12 հոդվածի դրույթները կգործեն դադարեցման ժամկետից հետո հաջորդ 10 տարիների ընթացքում:
Ի վկայություն վերը նշվածի՝ համապատասխան կառավարությունների լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Մոնտեվիդեո քաղաքում 2002 թվականի մայիսի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, իսպաներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. դեկտեմբերի 15-ին