Հոդված 4
Հոդված 4
Ներդրումների օտարումը և դրանց դիմաց փոխհատուցումը
1. Մի Պայմանավորվող կողմի ներդրումները ենթակա չեն օտարման, ազգայնացման, սեփականազրկման կամ ազգայնացմանը կամ սեփականազրկմանը նմանատիպ հետևանքներ ունեցող այլ միջոցառումների (այսուհետ՝ օտարում) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը բխում է հասարակության կարիքներից: Օտարումը և փոխհատուցումը իրականացվում են օրենքի հիման վրա, առանց խտրականության և համաձայն օտարումն իրականացնող երկրի օրենսդրության: Այսպիսի փոխհատուցումը պետք է համարժեք լինի օտարված ներդրման իրական շուկայական արժեքին՝ օտարման մասին որոշման կայացման պահից անմիջապես առաջ: Վերը նշված փոխհատուցման գումարները պետք է լինեն ազատ փոխանցելի և վճարման ենթակա ազատ փոխարկելի արժույթով:
2. Պայմանավորվող կողմի ներդրողների նկատմամբ, որոնք վնասներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի, զինված ընդհարման, ապստամբության, արտակարգ իրավիճակների, խռովության կամ հասարակական կարգի խախտման հետևանքով, կապված վնասների վերականգնման, փոխհատուցման կամ այլ կարգավորման հետ, վերջին Պայմանավորվող կողմի կողմից կկիրառվեն այնպիսի պայմաններ, որոնք կլինեն ոչ պակաս բարենպաստ, քան այն պայմաններն են, որոնք վերջին Պայմանավորվող կողմը կիրառում է սեփական կամ որևէ երրորդ պետության նեդրողների նկատմամբ: