Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Փոխանցումներ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կերաշխավորի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների նեդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցումը հարկային պարտավորությունների կատարումից հետո, ներառյալ՝

ա) ներդրումների իրականացման, պահպանման և ընդլայնման համար անհրաժեշտ գումարները,

բ) ներդրումներից ստացված եկամուտները,

գ) պայմանագրերից բխող վճարումների իրականացման համար անհրաժեշտ գումարները, ներառյալ փոխառությունների, ռոյալթիների հետ կապված վճարումները և արտոնագրերից, ֆրանչայզներից և այլ նմանատիպ իրավունքներից բխող վճարումները, ինչպես նաև արտասահմանյան աշխատուժի աշխատավարձերի գումարները,

դ) ներդրումների ամբողջական կամ մասնակի օտարումից ստացվող միջոցները, ներառյալ ներդրված կապիտալի աճը,

ե) սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված փոխհատուցման գումարները,

զ) վիճերի լուծման արդյունքում ստացված վճարումները:

2. Փոխանցումները պետք է իրականացվեն առանց անհիմն ուշացումների, ազատ փոխարկելի արժույթով, փոխանցման իրականացման օրվա փոխարժեքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։