Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Սուբրոգացիա

1. Եթե մի Պայմանավորվող կողմը կամ իր լիազոր գործակալությունը փոխհատուցում է վճարում սեփական ներդրողին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարած ներդրումների կապակցությամբ ոչ առևտրային ռիսկի երաշխավորման դիմաց, ապա մյուս Պայմանավորվող կողմը կճանաչի ներդրողի կողմից առաջին Պայմանավորվող կողմին կամ նրա լիազոր գործակալությանը ցանկացած իրավունքի կամ պահանջի փոխանցումը:

2. Ինչ վերաբերում է փոխանցվող իրավունքներին, ապա մյուս Պայմանավորվող կողմը իրավասու է պահանջել ապահովագրողից, որը փոխհատուցել է ներդրողի կրած վնասները, ստանձնել օրենքից կամ պայմանագրերից բխող՝ ներդրողի պարտավորությունները:

3. Սուբրոգացված իրավունքները և պահանջները չպետք է գերազանցեն ներդրողների սկզբնական իրավունքները կամ պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։