Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև, իրենց տարածքներով անցնող, ինչպես նաև երրորդ երկրի տարածքի և մյուս Պայմանավորվող կողմի տարածքի միջև ու հետադարձ ուղղությամբ միջազգային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ` Պայմանավորվող կողմերից մեկում գրանցված փոխադրամիջոցներով:
2. Պայմանավորող կողմերից մեկի օպերատորները իրավունք չունեն մյուս Պայմանավորող կողմի տարածքում գտնվող երկու կետերի միջև իրականացնելու ուղևորների կամ բեռների փոխադրումներ, եթե նրանք ձեռք չբերեն կաբոտաժային փոխադրման թույլատրություն` համաձայն այդ մյուս Պայմանավորող կողմի ներքին կանոնակարգերի: