Հոդված 2
Հոդված 2
Նպատակ և Գործողություններ
1. Ակադեմիայի նպատակը կլինի կոռուպցիան կանխելուն և հաղթահարելուն արդյունավետ կերպով նպաստելը`
(ա) ապահովելով հակակոռուպցիոն կրթություն և մասնագիտական վարժանք
(բ) նախաձեռնելով և նպաստելով կոռուպցիայի տարրերի ուսումնասիրությանը
(գ) ապահովելով կոռուպցիայի դեմ պայքարում տեխնիկական աջակցության այլ ձևեր
(դ) խրախուսելով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջազգային համագործակցությունն ու կապերի հաստատումը:
2. Ակադեմիայի գործողությունները պետք է հետևեն ակադեմիական ազատության սկզբունքին, համապատասխանեն բարձր ակադեմիական և մասնագիտական չափորոշիչներին և ներկայացնեն կոռուպցիայի հասկացությունը ըմբռնելի և տարբեր գիտությունների մոտեցումներով` հարկ եղածին չափ հաշվի առնելով մշակութային բազմազանությունը, սեռական հավասարությունը և կոռուպցիայի ոլորտում վերջին զարգացումները գլոբալ և տարածքային մակարդակներով: