Հոդված 8
Հոդված 8
Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհուրդ
1. Խորհուրդը կրթության, վարժանքի և հետազոտության հարցերի շուրջ խորհրդատվություն կստանա Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդի (ՄԱԽԽ) կողմից` բաղկացած մինչև տասնհինգ անդամից, ովքեր պետք է լինեն վառ ակադեմիական անհատականություններ կամ բարձրագույն որակավորմամբ փորձագետներ` հակակոռուպցիոն գործունեության, ուսուցման և հետազոտության և/կամ քրեական արդարադատության և հակակոռուպցիոն օրինապահ գործունեության, ինչպես նաև Ակադեմիայի գործունեության տեսանկյունից կարևորություն ներկայացնող այլ բնագավառներում:
2. Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդի անդամները անձնապես կծառայեն վեց տարի ժամկետով և ենթակա են վերընտրվելու: Առաջին ընտրության ժամանակ յոթ անդամ կընտրվեն ընդամենը երեք տարի ժամկետով:
3. Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհուրդը կհանդիպի առնվազն տարին մեկ անգամ և որոշումները կընդունի պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր անդամ կունենա մեկ քվե: Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհուրդը կընդունի իր ընթացակարգի կանոնները և կընտրի պաշտոնյաներին, ներառյալ` Նախագահին և Փոխնախագահին:
4. Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհուրդը կարող է Խորհրդին առաջարկել անձանց, ովքեր համապատասխանում են պարբերություն 1-ի չափանիշներին, Միջազգային Ակադեմիական Խորհրդակցական Խորհրդում ընտրվելու համար: