Հոդված 5
Հոդված 5
Կողմերի Ժողով
1. Ժողովը սույն Համաձայնագրի Կողմերի համար կծառայի որպես խորհրդաժողով` քննարկելու Ակադեմիայի ընդհանուր քաղաքականությունը և սույն Համաձայնագրի ներքո հետաքրքրական այլ հարցեր:
2. Ժողովը կազմված կլինի Կողմերի ներկայացուցիչներից: Յուրաքանչյուր Կողմ կնշանակի ներկայացուցիչ` որպես Ժողովի անդամ հանդես գալու համար: Ժողովի յուրաքանչյուր անդամ կունենա մեկ քվե:
3. Մասնավորապես` Ժողովը պետք է.
(ա) Ընդունի Ակադեմիայի քաղաքականության և կառավարման վերաբերյալ առաջարկներ` ներկայացնելու Խորհրդի դիտարկմանը,
(բ) Խորհրդի առաջարկին համաձայն ընդունի աշխատանքային ծրագիրն ու Ակադեմիայի Բյուջեն,
(գ) Հոդված 11-ի համաձայն ձեռնարկի Ակադեմիայի համար միջոցների հայթայթմանն ուղղված գործողություններ,
(դ) Հոդված 6-ի համաձայն ընտրի Խորհրդի անդամներին,
(ե) Երկու-երրորդ մեծամասնությամբ որոշի Խորհրդի անդամների հեռացման հարցը,
(զ) Խորհրդի զեկույցների հիման վրա, iոter alia, դիտարկի Ակադեմիայի գործողությունների առաջընթացը,
(է) Հաստատի միջազգային համաձայնագրեր,
(թ) Հաստատի այլ վայրերում կառույցներ ստեղծելը:
4. Ժողովը կգումարվի առնվազն տարին մեկ անգամ և կընդունի որոշումները պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն Համաձայնագրով: Ժողովը կընդունի իր ընթացակարգը և կընտրի իր պաշտոնյաներին, այդ թվում՝ Նախագահին և երկու Փոխնախագահներին: Խորհրդի անդամները և Դեկանը կարող են մասնակցել Ժողովի հանդիպումներին` առանց ձայնի իրավունքի: