Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհուրդ

1. Խորհուրդը խորհրդատվություն կստանա Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի կողմից (ՄԱԽԽ), որը բաղկացած կլինի մինչև տասնհինգ անդամներից, ովքեր պետք է լինեն վառ անհատականություններ` Ակադեմիայի գործունեության համար առանցքային համարվող զանազան ոլորտներից գերազանց երաշխավորագրերով:

2. Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի գործառույթը կլինի Ակադեմիայի գործունեության արտացոլումը և Ակադեմիայի նպատակների հետ կապված բարձրագույն չափորոշիչներին հասնելու ու դրանք պահպանելու ձևերի վերաբերյալ ուսումնասիրություններ ու խորհուրդներ տրամադրելը:

3. Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդի անդամները անձնապես կծառայեն վեց տարի ժամկետով և ենթակա կլինեն վերընտրվելու: Առաջին ընտրության ժամանակ յոթ անդամներ կընտրվեն ընդամենը երեք տարի ժամկետով:

4. Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհուրդը կգումարվի առնվազն տարին մեկ անգամ և կընդունի որոշումները պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր անդամ կունենա մեկ քվե: Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհուրդը կընդունի իր ընթացակարգի կանոնները և կընտրի իր պաշտոնյաներին, ներառյալ` Նախագահին և Փոխնախագահին:

5. Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհուրը կարող է Խորհրդին առաջարկել անձանց, ովքեր համապատասխանում են պարբերություն 1-ի չափանիշներին` Միջազգային Ավագ Խորհրդակցական Խորհրդում ընտրվելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։